Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 17-19-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 400 խախտում, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4557 կրակոց:
Բացի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև ականանետեր, նռնականետեր, ենթափողակալներ, դիպուկահար հրացաններ և գնդացիրներ:
Նշված ժամանակահատվածում ՊԲ-ի առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը պահել են մշտական վերահսկողության տակ' անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: