Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս շաբաթվա վերջին կմիանա ընդհանուր խմբի մարզումներին. տեղեկացնում է դորտմունդյան թիմի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել վնասվածքից՝ անհատական ծրագրով մարզվելով:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Գերմանիայի առաջնությունում՝ «Հերտայի» դեմ հանդիպմանը:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է Չեմպիոնների լիգայի և Բունդեսլիգայի 17 խաղի: