«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները վճարել են թուրքական մաֆիային, որպեսզի նրանք ապահովեն ահաբեկիչ Հայաթ Բումեդյենի անվտանգ փախուստը Սիրիա: Այս մասին հայտնել է lenta.ru-ն՝ հղում անելով The Mirror թերթին:

 

Աղբյուրների տվյալներով՝ Բումեդյենը, ում կասկածում են Փարիզում ահաբեկչության կազմակերպման համար, Ստամբուլի օդանավակայանում հանդիպել է թուրքական մաֆիայի երկու ներկայացուցչի: Ահաբեկչուհին հասել է Շանլըուրֆա քաղաք՝ թուրք-սիրիական սահմանին, որտեղ նրան տեղավորել են թուրքական մաֆիայի հսկողության տակ գտնվող շինությունում: Այնուհետ նա հասել է թուրքական Էլ Աբյադ քաղաք, որտեղից էլ ոտքով հասել է սիրիական սահման:


Թուրքական հետախուզությունից նշել են, որ Բումեդյենի տեղափոխման համար ԻՊ-ի գրոհայինները պետք է մեծ գումարներ վճարեին, քանի որ գործողությունը կարող էր վտանգավոր լինել: Հատուկ ծառայություններն ունեն հեռախոսազրույցների ձայնագրությունները և Ստամբուլի օդանավակայանի տեսագրությունները:

 

Ֆրանսիայի ոստիկանությունը գտնում է, որ Հայաթ Բումեդյենը, ով ահաբեկիչ Ամեդի Կուլիբալիի ենթադրյալ հանցակիցն է, կապ ունի Փարիզում ահաբեկչական հարձակում կազմակերպելու հետ, չնայած այն հանգամանքին, որ ահաբեկչության պահին կինը գտնվել է Ֆրանսիայի սահմաններից դուրս: