Քիչ առաջ «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է գյումրեցի վեց ամսեկան փոքրիկը՝ Սերյոժա Ավետիսյանը:
Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասացին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Քիչ անց Առողջապահության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ.
«Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ' երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ:
Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին' ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը հանգեցրեց մահվան:
Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց»: