Բրիտանացի բժիշկները կատարել են նորածնի օրգանների փոխպատվաստման առաջին վիրահատությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Վեցօրական աղջնակի երիկամները եւ լյարդի բջիջները երկու հիվանդների են տրվել այն բանից հետո, երբ կանգնել Է նրա սիրտը:
Փորձագետներն ասում են, որ նորածիններից դոնորությունը կարող Է փրկել շատ երեխաների կյանքեր, սակայն Մեծ Բրիտանիայում գոյություն ունեցող կանոններն զգալիորեն սահմանափակում են այդ պրակտիկան:
Մանկաբուժության եւ մանկական առողջության թագավորական քոլեջը պետք Է իր հաշվետվությունը ներկայացնի այս տարվա մարտին: