Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հրաման է արձակել քաղաքացիական և զինվորական պաշտոնյաներին, ինչպես նաև թոշակառուներին որպես փոխհատուցում ամսական 4 հազար սիրիական լիրա շնորհելու մասին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրամանն ուժի մեջ կմտնի առաջիկա ամսվա սկզբից:

 

Սիրիայի ֆինանսների նախարար Իսմայիլ Իսմայիլը պարզաբանել է, որ նախագահի հրամանը կնպաստի քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը:

 

Մյուս կողմից Սիրիայի ներքին առևտրի և սպառողների շահերի պաշտպանության նախարարությունը որոշում էր հրապարակել այն մասին, որ մեկ լիտր մազութի համար սահմանվել է 125 սիրիական լրիա: Նույն որոշման համաձայն՝ արաբական հացի մեկ կապոցի գինը 25 սիրիական լիրայից բարձրացել է մինչև 35 սիրիական լիրայի: