Հավանայում մեկնարկում է վերջին տասնամյակների ընթացքում Կուբայի եւ ԱՄՆ-ի դիվանագետների միջեւ բարձր մակարդակի առաջին հանդիպումը, որը նպատակ ունի պատրաստել երկկողմ հարաբերությունների նորմալացման եւ դեսպանատների բացման «ճանապարհի քարտեզը», տեղեկացնում է «Արմենպրես»-ը: ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում է երկրի պետքարտուղարի՝ Արեւմտյան կիսագնդի գործերով օգնական Ռոբերտ Ջեյկոբսոնը, Կուբայինը՝ արտաքին գործերի նախարարության դեպարտամենտի տնօրեն Հոսեֆինա Վիդալը:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, բանակցությունների ընթացքում նրանք պետք է նախանշեն այն քայլերը, որոնք կոչված են վերականգնելու 1961 թվականին խզված դիվանագիտական հարաբերությունները: Ընդսմին 1962 թվականին կղզու դեմ սահմանված ամերիկյան բռնարգելքն ուժի մեջ է մնում, քանի որ այն իրավասու է չեղարկել միայն ԱՄՆ-ի Կոնգրեսը:

 

Բանակցություններից առաջ Հավանա էին այցելել ԱՄՆ-ի իշխող Դեմոկրատական կուսակցությունից վեց սենատորներ ու կոնգրեսականներ: