ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի կոչը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրականում ոչինչ չի պարունակում և հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակելու իր սադրիչ քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուորլիքի հա յտարարությունը նման կերպ է գնահատել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

«Ուորլիքի թվիթերյան գրառումներն արդեն զազրելի են։ Խելքին աշեցեք' սոցիալական ցանցերի միջոցով է դիմում պատերազմի շեմին կանգնած երկրների նախագահներին։ Մի՞թե միջնորդական առաքելություն իրականացնելու ուրիշ ոչ մի ռեսուրս չի մնացել։ Սա ի՞նչ անլրջություն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այդպես էլ չհասկացավ, որ նման դատարկ կոչերով Ադրբեջանի համար սադրիչ քաղաքականությունը շարունակելու հնարավորություն է ստեղծում»,- ասել է քաղաքագետը' ընդգծելով, որ եթե ի վճակի չեն իրավիճակն ադեկվատ գնահատել, ավելի լավ է լռեն, քանի որ կողքից խանգարողներն առանց իրենց էլ շատ են:

 

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին նկատվող լարվածության առնչությամբ Ուորլիքը գրառում էր թողել, որտեղ նշել էր. «Իմ կոչը նախագահներին. դադարեցրեք շփման գծում լարվածությունը և կատարեք բանակցային պարտավորվածությունները»: