ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին իրականացվել է 26 նախնական ուսումնասիրություն, որից 5-ի արդյունքներով հարուցվել է կարգապահական վարույթ։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կարգապահական հանձնաժողովը հաստատել է քննիչի կողմից թույլ տրված իրավախախտման փաստը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով 5 քննիչ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության. 1 ծառայողի նկատմամբ կիրառվել է «լիազորությունների դադարեցում», 1 ծառայողի նկատմամբ՝ «նկատողություն», 3 ծառայողի նկատմամբ՝ «զգուշացում» կարգապահական տույժեր:

 

8-ի արդյունքներով կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, 1-ի արդյունքներով նախնական ուսումնասիրությունը դադարեցվել է՝ քննիչի լիազորությունների դադարեցման հիմքով, 12 վարույթ տեղափոխվել է 2015թ։

 

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովն սկսել է գործել 2014 թվականի նոյեմբերից. կազմը հաստատվել է 2014 թվականի նոյեմբերի 17-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի թիվ 13 Ա հրամանով։