Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի հետ քննարկել է «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված թույլտվության ընթացակարգը և խնդիրները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանների բարձացրած անհանգստությանն ի պատասխան' Արամայիս Գրիգորյանը նշել է, որ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում, գործընթացն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

 

«Այս պահին «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նախագծի բնապահպանական փորձաքննության գործընթացը կասեցված է: Հետագա գործողություններում ՀՀ օրենսդրության համապատասխան հնարավորինս հաշվի կառնվեն ազդակիր համայնքի կարծիքն ու դիրքորոշումը»,- ասել է նախարարը: