Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն: Կոտայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի տարածաշրջանի Մաստարա-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: