Կանադայի համերկրային կառավարությունը հայտնել է երկրի տարածքում թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքի մասին: Ինչպես հաղորդել է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչներին, թռչնագրիպի վիրուսը (H7N9) հայտնաբերվել է Կանադայի Բրիտանական Կոլումբիա արեւմտյան նահանգի բնակչուհու մոտ, որը վերջերս է վերադա րձել Չինաստանից: Հեռուստաալիքի տվյալներով՝ սա առաջին նման դեպքն է Հյուսիսային Ամերիկայում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Կանադայի առողջապահության ներկայացուցիչների խոսքով՝ հիվանդը վտանգ չի ներկայացնում շրջապատողների համար: «Հիվանդին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չկա, ներկայում նա մեկուսացված է եւ ապաքինվում է»,- ասված է նախարարության հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: