Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հունվարի 28-ին' ժամը 02.30-ին, «Կիև-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին են ներկայացրել 1976թ. ծնված Արթուր Գ.-ին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Արթ ուր Գ.-ն 2010թ. մարտի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):