Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) երեկվա լիագումար նիստում Ռուսաստանին քվեարկելու ձայնի իրավունքից զրկելու հետ կապված որոշմանը դեմ են քվեարկել 4 երկիր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով կառույցի կայքը, այդ որոշման դեմ քվեարկած երկրներին' Հայաստանին, Կիպրոսին եւ Սերբիային, միացել է նաեւ Ադրբեջանը:
Վերջին տարիներին Ադրբեջանը մշտապես կողմ էր քվեարկել Ռուսաստանի հետ կապված ԵԽԽՎ որոշումներին: Որոշման դեմ ընդհանուր առմամբ քվերակել են 42, օգտին' 160 հոգի: