Հայոց բանակաշինության 23-րդ տարեդարձի կապակցությամբ Իրանում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ կայացել է միջոցառում, որին ներկա են եղել ԻԻՀ ռազմական եւ զինվորական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Իրանում հավատարմագրված 25 երկրների դեսպաններ եւ ռազմական կցորդներ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ալիք» պարբերականը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը ներկայացրել է Հայոց բանակի կայացումն ու ձեռքբերումները:

 

ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ փոխգնդապետ Սեւադա Շաբանյանը պատմել է Հայաստանում բանակաշինության հիմունքների, ներկա իրավիճակի ու բանակի առջեւ դրված խնդիրների բարձր մակարդակի մասին: