Ախալքալաքի հարյուր ֆերմերային տնտեսություն կստանա նոր ոռոգման համակարգ՝ Ճապոնիայի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում: Այս մասին հայնտել է jnews.ge-ն:

 

Հունվարի 28-ին Վրաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնական նստավայրում ստորագրվել է պայմանագիր՝ դեսպանատան «Մարդկային զանգվածային անվտանգության ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրերի շրջանակներում:

 

Դրամաշնորհի պայմանագիրը կնքվել է Վրաստանում՝ Ճապոնիայի դեսպանատան և «Բազմազգ Վրաստան» հանրային շարժման միջև:

 

Ճապոնիայի կողմից 87.542 դոլարի չափով տրված դրամաշնորհն ուղղված կլինի Ախալքալաքի գյուղատնտեսական օգտագործման ոռոգման համակարգին, ինչը կբարձրացնի տեղական 100 ֆերմերային տնտեսությունների արտադրողականությունն ու մրցունակությունը և կներդնի ոռոգման նոր տեխնոլոգիա տարածաշրջանում:

 

Նախագիծը տեղում կիրականացվի «Kar-Gil»-ի տեղական կոոպերատիվի կողմից: