Օստինի Տեխասի համալսարանը հրապարակել Է հեռուստասերիալների անընդհատ դիտման (այսպես կոչված binge-watching-ի) պատճառների հետազոտության արդյունքները: Գիտնականները կապ են գտել անընդմեջ մի քանի սերիաներ դիտելու ցանկության եւ դեպրեսիայի ու միայնակության միջեւ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին:

 

«Թեեւ շատերը պնդում են, թե ամբողջությամբ սերիալը կլանելու սովորության մեջ ահավոր ոչինչ չկա, մեր հետազոտությունը ցույց Է տվել, որ հասարակությունը պետք Է վերագնահատի անընդմեջ դիտման ֆենոմենը»,- ասել հետազոտության հեղինակ Սուն Յոն հին:

 

Հետազոտությանը մասնակցել են 18-ից մինչեւ 29 տարեկան 300 կամավորներ: Դրա արդյունքներով գիտնականներին հաջողվել Է նաեւ կապ գտնել մի քանի սերիաներ անընդմեջ դիտելու եւ գերհոգնածության, ճարպակալման ու ինքնավերահսկողության պակասի միջեւ: