Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի որակազրկումը:

«Ռոնալդուն առաջինը ներողություն խնդրեց խաղից հետո: Նա սխալ է թույլ տվել և դա շատ լավ գիտի: Աստված տա, որ նման բան այլևս տեղի չունենա»,- մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Ռոնալդուն մրցակցի ֆուտբոլիստին՝ Էդիմարին հարվածելու համար որակազրկվել է 2 խաղով: