Լեհաստանի արտաքին գործերի նախարար Գժեգոժ Սխետինան այն կարծիքին Է, որ Եվրոպայում շատ հեշտությամբ են վարժվել այն բանին, որ Հաղթանակի օրը նշում են Մոսկվայում՝ պատերազմի ավարտվելու տարեդարձը կազմակերպելով «այնտեղ, որտեղ այդ պատերազմն սկսվել Է», եւ պաշտպանում Է, որպես այլընտրանք, արարողությունը Վեստերպլատեի լեհական հուշահամալ իրում անցկացնելու Լեհաստանի նախագահի առաջարկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոնորովսկին պլանավորում Է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտվելու 70-րդ տարեդարձը նշել Գդանսկի մերձակա Վեստերպլատե թերակղզում, որտեղ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին սկսվել Է Երկրորդ աշխարհամարտը՝ այնտեղ մայիսի 8-ին հրավիրելով Եվրոպայի երկրների ղեկավարներին:
«Ինչու մենք այդպես հեշտությամբ վարժվեցինք, որ Մոսկվան Է այն վայրը, որտեղ նշում են ռազմական գործողությունների ավարտը, այլ ոչ թե Լոնդոնը կամ Բեռլինը, ինչն Էլ ավելի բնական կլիներ»,-ասել Է Սխետինան՝ փետրվարի 2-ին ելույթ ունենալով RMF FM ռադիոկայանի եթերում:
«Արարողությունը Վեստերպլատեում կազմակերպելը հետաքրքիր տեսակետ Է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության վերաբերյալ: Դա հայացք Է Եվրոպայի ինտեգրացման վրա վերջին մեծ պատերազմից հետո, հետաքրքիր նախագիծ, որը քննարկվում Է եւ արդեն շատ Էմոցիաներ Է առաջացրել»,-հավելել Է Լեհաստանի ԱԳ նախարարը, ընդգծելով, որ այդ նախագիծը «դիտարկվելու Է որպես այն բանի այլընտրանք, ինչ մայիսի 9-ին տեղի Է ունենալու Մոսկվայում»:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Վեստերպլատեն այժմ իրենից ներկայացնում Է հուշահամալիր, որը հավերժացնում Է լեհ այն զինծառայողների հիշատակը, ովքեր զոհվեցին Երկրորդ աշխարհամարտի հենց սկզբում: 1939 թվականի սեպտեմբերի 1-ին առավոտյան ժամը 04:45-ին այդ վայրում գերմանական «Շլեզվիգ-Հոլշտեյն» զրահակրի համազարկերով գնդակոծվեց Լեհաստանի սահմանապահ կայազորը, ինչը եւ դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: