Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտն ավարտել է 2015թ. Նոբելյան մրցանակի համար թեկնածուների առաջադրումների ընդունումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով newsru.com-ը նորվեգացի խորհրդարանականներն արդեն երրորդ անգամ առաջադրել են Հռոմ Պապ Ֆրանցիսկոսի եւ ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի թեկնածությունը:

 

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի թեկնածությունն առաջադրել է խորհրդարանի մահմեդական պատգամավոր Աբիդ Ռաջան: Նա լրագրողներին տեղեկացրել է, որ կաթոլիկների հոգեւոր առաջնորդը փորձում է երկխոսություն հաստատել առաջատար համաշխարհային դավանանքների միջեւ: Խաղաղության մրցանակին առաջադրվել է նաեւ Թունիսի Նախագահ Էլ Բեջի Կաիդ Էլ Սեբսին, բժիշկ Դենի Մուկվագը եւ այլոք:

 

Նախորդ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել էր Պակիստանի 17-ամյա ներկայացուցիչ Մալալա Յուսուֆզայն ու 60-ամյա հնդիկ Կաիլշ Սատյրախին: Էդուարդ Սնոուդենն արդեն արժանացել է այսպես կոչված «Այլընտրանքային նոբելյան մրցանակի»: 2014թ. սեպտեմբերին նա արժանացել է Right Livelihood Award-ի: