Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

 

 

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Նախագահ Մատարելլայի փորձառու ղեկավարության ներքո բարեկամ Իտա լիան կշարունակի ընթանալ հզորացման ու վերելքի ճանապարհով:

 

«Հայաստանում առանձնահատուկ կարևորում ենք Իտալիայի հետ համընդգրկուն հարաբերությունների շարունակական զարգացումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք պատմական սերտ առնչությունների, ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա հիմնված մեր քաղաքական երկխոսությանն ու բազմաբովանդակ համագործակցությանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: