«Շիրակի» և «Գլոբալ Իվենթ Ֆուտբոլ» ընկերության համագործակցության արդյունքում «Շիրակում» փորձաշրջան կանցնի 19-ամյա եզրային կիսապաշտպան Յունգանգ Պարկը. տեղեկացնում է հայկական ակումբի ֆեյսբուքյան էջը:
Հարավկորեացի ֆուտբոլիստը 2013/14թթ. հանդես է եկել Պորտուգալիայի AF Setúbal First Division-ը ներկայացնող «Առոմա» ՖԱ-ում, այնուհետեւ 2014թ. մի քանի ամիս ներկայացրել է Իսպանիայի Tercera División-ում հանդես եկող «Դեպորտիվո Կաստելիոն» թիմը։
Յունգանգ Պարկը հանդես է եկել նաևւ Հարավային Կորեայի Հանրապետության Մ19 տարեկանների հավաքականում։