Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Օրբելի փողոցում կանգնեցրել են Toyota Camry մակնիշի 006 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենան, որը հաշվառված է ՀՀ Առողջապահության նախարարության հաշվեկշռում և այն որպես ծառայողական ավտոմեքենա սպասարկում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին:
Ինչպես Լուրեր.com-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Առողջապահության նախարարության աշխատակազմի վարորդ Շահեն Դուրգարյանը ենթարկվել է կարգապահական տույժի:
«Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածը' համապատասխան հրամանով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի վարորդ Շահեն Դուրգարյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը»: