Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վիրահատությունից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին և նշել, որ ավելի լավ է խաղալու:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Սևիլիայի» դեմ հետաձգված խաղում ոտնաթաթի կոտրվածք էր ստացել: Նշենք, որ Խամեսի վիրահատությունը հաջող է ընթացել:
«Կապաքինվեմ և ավելի ուժեղ կդառնամ, քան նախկինում էի: Շնորհակալություն, ձեր հաղորդագրություններն ինձ շատ են աջակցում»,-ֆուտբոլիստը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: