Մարիա Շարապովան WTA-ի վարկածով ճանաչվել է հունվար ամսվա լավագույն հարվածի հեղինակ: Թենիսիստուհին գեղեցիկ հարվածով է աչքի ընկել Բրիսբենի մրցաշարում՝ Անա Իվանովիչի դեմ խաղում: Լավագույն հարված կատարած թենիսիստուհիների եռյակում են նաև Անա Իվանովիչը և Պետրա Կվիտովան:

Նշենք, որ Շարապովան ձայների 32%-ով ճանաչվել է ամսվա լավագույն երկրորդ թենիսիստուհի, առաջինն Australian Open-ի հաղթող Սերենա Ուլյամսն է (39%), ամսվա լավագույն թենիսիստուհիների եռյակը եզրափակում է Վինուս Ուիլյամսը (29%):