Ադրբեջանի Զինված ուժերում բժիշկ հոգեբանների խիստ կարիք կա: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բժիշկ հոգեբանների խմբեր է ներգրավում լայնամասշտաբ զինավարժանքների ժամանակ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս առնչությամբ APA-ի հարցմանն ի պատասխան Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՊՆ կողմից անցկացվող լայնամասշտաբ զինավարժանքների ժամանակ «անձնակազմի հոգեբանական վերականգնման նպատակով» վարժանքների կենտրոնում Հոգեբանական օգնության եւ վերականգնման կետեր են ստեղծվել: Այդ բժշկական կետերում գործում են հոգեբաններ եւ բժիշկ հոգեբան-թերապեվտներ:

 

 

Նշվում է, որ մարտական վարժանքների ժամանակ հոգեբանական վնասվածք ստացած զինծառայողներն ընդունվում են այդ կետեր եւ օգնություն ստանալուց հետո կրկին վերադարձվում շարքեր:

 

 

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե սրանով արդեն երկրորդ անգման է, որ Ադրբեջանի ԶՈւ լայնամասշտաբ զինավարժանքներում հոգեբանական օգնության եւ վերականգման կետեր են ստեղծվում, եւ այդ նոր ծառայությունը սկսել է «դրական արդյունքներ» ցույց տալ: