.armsport.amԹուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան վստահ է, որ իր հաճախորդը կսահմանի տրանսֆերային ռեկորդ: Այժմ այն պատկանում է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին, ում տրանսֆերի համար «արքայական ակումբը» 2009 թվականին վճարել է 94 մլն եվրո:

-Պոլը կարող է տեղափոխվել 6 ակումբներից մեկը՝ «Ռեալ», «Բարսելոնա», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Բավարիա» եւ ՊՍԺ:

Եթե զգանք, որ եկել է պահը, Պոգբան կհեռանա «Յուվենտուսից»: Բոլոր այլ դեպքերում նա կմնա: Ինքննպատակ չէ «Յուվենտուսից» հեռանալը: Ոչ մի տեղ չենք շտապում:

Կարող եմ միայն ասել, որ Պոգբան ավելի թանկ կվաճառվի, քան Ռոնալդուն, ում համար «Ռեալը» վճարել է 94 մլն եվրո,- Ռայոլայի խոսքերը մեջբերում է Telefoot-ը: