ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում և Ապարանում տեղում է ձյուն:

Անիում և Մեղրիում մառախուղ է:

 

 

Վարդենյաց լեռնանցքի (Մարտունու կողմից) և Սևանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

 

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: