Հայաստանի Հանրապետական կուսակցությունը փետրվարի 12-ին կուսակցության խորհրդի նիստ կհրավիրի, որից հետո հանրությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հռտ զրույցում տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք խորհրդի նիստի ավարտից հետո կտանք ձեզ և մեր հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

 

 

Հարցին, թե արդյոք խորհրդի նիստի ընթացքում քննարկվելու են կարևոր հարցեր, Շարմազանովը նկատեց, որ կուսակցության խորհրդի նիստում ոչ կարևոր հարցեր չեն քննարկվում: «Քննարկելու ենք երկրի համար կարևոր հարցեր, լինելու են որոշումներ, քվեարկություններ»,- ընդգծեց Շարմազանովը:

 

 

Հարցին, թե հնարավոր է կուսակցության խորհրդի նիստից հետո լինեն պաշտոնանկություններ, Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ օրակարգում պաշտոնանակությունների հարց չկա:

 

 

Դիտարկմանը, թե որոշ լրատվամիջոցներում քննարկվում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի հարցը, ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանի պրոֆեսիոնալ պաշտոնյաներից մեկն է: