Հինգշաբթի օրը Հորդանանի ռազմաօդային ուժերն անցյալ հանգստյան օրերից ի վեր առաջին անգամ հարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Սիրիայում և Իրաքում: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի հեռուստաալիքին:
«Ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել և այսօր ոչնչացրել են ԻՊ հանցախմբի թիրախներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Չի հստակեցվել տեղեկատվությունն այն մասին, թե Սիրիայի և Իրաքի կոնկրետ որ շրջաններում են իրականացվել ավիահարվածները կամ քանի գրոհային է ոչնչացվել: