Կատալոնյան «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և հարձակվող Լիոնել Մեսսիի միջև կոնֆլիկտ չկա, և տարաձայնություններն անցյալում են:

«Իհարկե, Լուիս Էնրիկեն ավելի մեծ հեղինակություն ունի, քան Մեսսին: Նա մեր մարզիչն է, ղեկավարն է, եթե նույնիսկ Լիոնելը կարևոր դեր ունի հանդերձարանում: Մեսսիի և Էնրիկեի միջև տարաձայնություններն անցյալում են»,- Պիկեի խոսքը մեջբերում է AS-ը: