Կանադայի ոստիկանությունը հայտարարել է, որ կանխել է Սուրբ Վալենտինի օրը ծրագրված մարդկանց զանգվածային սպանություն՝ հրազենի կիրառմամբ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

 

Իրավապահ մարմինների տվյալներով՝ հանցագործությունը պատրաստել են 19-ամյա մի տղամարդ և 23-ամյա մի կին:

 

Ինչպես հայտնի է դարձել ոստիկանությանը, փետրվարի 14-ին երկու հանցագործները նախատեսել էին գնալ հասարակական վայր և հրազենի կիրառմամբ կրակ բացել մարդկանց ուղղությամբ, այնուհետև ինքնասպան լինել:

 

Նախապատրաստվող հանցագործության շարժաառիթների մասին ոստիկանությունը չի հաղորդել: