ՀՀ տարածքում փետրվարի 16-ի ժամը 08.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

 

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: