Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը փրկել Է 2164 գաղթականների, որոնք փորձում Էին Լիբիայից հասնել Լամպեդուզա կղզի, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը: Գաղթականները դեպի Իտալիայի ափեր Էին մեկնել մի քանի մակույկներով: Շուրջ 520 մարդու հասցրել են իտալական ռազմանավ, եւս 900 հոգու ‚ նստեցրել են մաքսավորների եւ առափնյա պահպանության ծառայության նավակներ, մնացածներին տեղավորել են մի քանի այլ նավերում:
Անցյալ շաբաթ հայտնի Է դարձել Իտալիայի ափերի մոտ տեղի ունեցած ողբերգության մասին. մի քանի նավաբեկությունների հետեւանքով անհայտ կորել Է 300 մարդ, որոնցից ամենակրտսերը եղել Է 12 տարեկան: Նրանք բոլորը մի քանի փչովի մակույկներով Լիբիայից դեպի Իտալիայի ափեր Էին ուղեւորվել ամենակարճ երթուղիով:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով գաղթականների գործերով ՄԱԿ-ի գլխավոր կոմիսարի վարչության տվյալները, 2014 թվականին համանման եղանակով փորձել են Միջերկրական ծովն անցնել առնվազն 218 հազար անօրինական միգրանտներ եւ գաղթականներ: Ենթադրվում Է, ոռ այս միտումը կշարունակվի նաեւ 2015 թվականին: