Վրաստանի նախկին վարչապետ եւ «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին «ափսոսանքի արժանի փաստ» Է համարում Միխեիլ Սահակաշվիլիի նշանակումը Ուկրաինայի նախագահի խորհրդականի պաշտոնում եւ այն կարծիքին Է, որ Վրաստանի նախկին նախագահի խորհուրդները կարող են «վտանգավոր լինել Ուկրաինայի համա ր», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փետրվարի 14-ին հրամանագիր Է ստորագրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին իր արտահաստիքային խորհրդական նշանակելու մասին, ինչպես նաեւ՝ հրամանագիր՝ նրան նախագահին առընթեր բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի նախագահ նշանակելու մասին: Նաեւ հայտնի Է դարձել, որ Վրաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ (Սահակաշվիլիի իշխանության օրոք), խորհրդարանի պատգամավոր Դավիթ Սակվարելիձեն կգլխավորի Ուկրաինայի Հակակոռուպցիոն բյուրոն, իսկ նրան տեղակալները կլինեն Վրաստանի արդարադատության ն ախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին եւ Գիզո Ուգլավան:

 

«Դուք գիտեք, որ 2008 թվականի ողբերգության մեջ մեծ դեր են խաղացել Միխեիլ Սահակաշվիլիի սխալները, եւ այդ մարդուն խորհրդական են նշանակում Ուկրաինայում: Բնականաբար դա վտանգավոր Է: Եթե նրանք («Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները) ՈՒկրաինայում շարունակեն գործել հին ոճով, իսկ Սահակաշվիլին այլ կերպ չի կարողանում, ապա դրան ուկրաինացիների հակազդումը սուր Է լինելու»,- հայտարարել Է Իվանիշվիլին վրացական «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում: