Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ներդրումային պորտֆելում ազգային արժույթի տեսակարար կշիռը կազմում է ընդամենը 1,1 տոկոս:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը' նշելով, որ Ադրբեջանի պետբյուջեի գլխավոր դոնոր այդ հիմնադրամը չի վստահում ազգային արժույթին եւ գերադասում է իր ֆինանսական միջոցները պահել արտարժույթով:

 

Նշվում է, որ հիմնադրամի միջոցների 54,1 տոկոսը պահվում է ԱՄՆ դոլարով, 33,9 տոկոսը' եվրոյով, 4,8 տոկոսը' ֆունտ ստեռլինգով, 0,5 տոկոսը' ավստրալական դոլարով, 1,2 տոկոսը' թուրքական լիրայով, 1,2 տոկոսը' ռուսաստանյան ռուբլով, 1,2 տոկոսը' հարավկորեական վոնով, 3,1 տոկոսը' ոսկով:

 

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի միջոցների 51,75 տոկոսը տեղակայված է Եվրոպայի երկրներում, 24,04 տոկոսը' Հյուսիսային Ամերիկայում, 13,54 տոկոսը' Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում, մնացածը' այլ տարածաշրջաններում:

 

Որպես նավթի' այդ թվում ադրբեջանական, համաշխարհային գների խիստ անկման արդյունք, ադրբեջանական ազգային արժույթի կուրսը որոշելու համար Ադրբեջանի կենտրոնական բանկը փետրվարի 16-ից անցնում է մանաթի կուրսի որոշման ժամանակ երկարտարժույթի' դոլարի եւ եվրոյի զամբյուղի օգտագործմանը:

 

Ադրբեջանի ազգային արժույթի' մանաթի կուրսը պահպանելու համար միայն 2015 թվականի հունվարին այդ երկրի Կենտրոնական բանկը մոտ 1,2 մլրդ դոլար է ծախսել:

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է: