ՀՀ տարածքում ավտոճանապարհները փետրվարի 18-ի ժամը 09.00-ի դրությամբ հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է: Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու ‚ մարզի Սպիտակ, Վանաձոր, Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Շիրակի մարզի Գյումրի և Ախուրյան քաղաքներում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ' Աբովյանի տարածաշրջանի Չարենցավանի 29-39-րդ կմ հատվածում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: