ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը սկանդալի կենտրոնում Է հայտնվել երկրի պաշտպանության նոր նախարար Էշթոն Քարտերի տիկնոջ նկատմամբ իր պահվածքի պատճառով: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fox News-ին, անհարմար իրավիճակն ստեղծվել Է Պենտագոնի ղեկավարի երդման ժամանակ, որը կայացել Է փետրվարի 17-ին Սպիտակ տանը:& nbsp;

 

Երբ Քարտերն սկսել Է շնորհակալություն հայտնել աջակցության համար, կողքին գտնվող Բայդենն իր մոտ Է կանչել Ստեֆանի Քարտերին: Այն բանից հետո, երբ նա մոտեցել Է եւ կանգնել նրա առաջ, փոխնախագահը ձեռքերը դրել Է նրա ուսերին, իսկ Պենտագոնի ղեկավարը շարունակել Է իր ճառը: Մի քանի վայրկյան անց Բայդենն ինչ-որ բան Է շշնջացել շփոթված կնոջ ականջին: Զինվորական գերատեսչության ղեկավարի կինն ի պատասխան գլխով Է արել:

 

Պաշտպանության նախարարի տիկնոջ հետ եվս մեկ կուրյոզային պատահար Է տեղի ունեցել Սպիտակ տան մուտքի մոտ: Երբ նա դուրս Էր գալիս ավտոմեքենայից, սայթաքել Է ու ընկել, գրում Է The Daily Mail-ը: Ծիծաղելով՝ կինը միացել Է ամուսնուն, որը նրան սպասում Էր աստիճաններին: