Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու եւ եղբոր կողմից հիմնադրված BMZ Group ծովագնացության ընկերությունը գնել է ադրբեջանցի, ծագումով լեռնցի հրեա Մուբարիզ Մանսիմովին պատկանող թուրքական Palmali ընկերության' Armada դասի «Շովքաթ Ալեքբերովա» նավթային լցանավը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական denizhaber.com լրատվական կայքը հայտնում է, որ Էրդողանի ընտանիքը լցանավը Palamali ընկերությունից գնել է 18 մլն ԱՄՆ դոլարով:

 

140 մ երկարությամբ եւ 7100 տ տարողությամբ «Շովքաթ Ալեքբերով» լցանավը Palmali ընկերության պատվերով կառուցվել է 2014 թվականին:

 

Թուրքական եւ ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին Մուբարիզ Մանսիոմովից վարձակալված նավերով Էրդողանի որդու' Բիլալի կողմից մաքսանենգ ճանապարհներով նավթի առեւտրի իրագործման մասին: