ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի' ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183-րդ կմ (Վայք-Գորիս հատված) առկա է մերկասառույց: Երևան-Կապան ավտոճանապար հի 183-կմ-ից մինչև 220-կմ առկա է մերկասառույց՝ 225-230-կմ-ին տեսանելիությունը շատ ցածր է: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից էլ հայտնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: