«Երևան մոլ» առևտրի կենտրոնում գտնվող «Այ էլեկտրոնիկս» խանութում այսօր Ժամը 15:00-ին ակցիա էր նախատեսված՝ 100-ական հեռուստացույց, հեռախոս և արդուկ վաճառվելու էր ընդամենը 1000 դրամով:

 

Այս պահին «Երևան մոլ» առեւտրի կենտրոնում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Գրում է Armtimes.com-ը:

 

 

Մարդկանց բամզությունն այնքան է մեծացել, որ ոստիկանները այլևս չեն կարողացել կարգուկանոն պահպանել: Մարդիկ ճեղքել են ոստիկանների շղթան և լցվել խանութ:

 

Armtimes.com-ի թղթակիցը փոխանցում է, որ այս պահին մարդիկ «օդով» փոշեկուլներ, տարբեր առարկաներ են շպրտում իրար, բացահայտ գողություն է սկսվել: Թե ինչով կավարտվի այս իրավիճակը, դեռևս դժվար է ասել: Մարդիկ նույնիսկ վատանում են շարքերում:

 

Շարունակությունն` այստեղ: