Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերը պետք է միջոցառումներ ընդունեն կազմակերպության արևելաեվրոպական անդամներից մեկի վրա Ռուսաստանի մասշտաբային հարձակման դեպքում: Այս մասին գրել է The Guardian-ը՝ վկայակոչելով Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի փոխհրամանատար Էդրիան Բրեդշոուին:

 

 

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Լոնդոնում պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտում ելույթի ժամանակ:

Բրեդշոուն համոզված է, որ Կրեմլը կարող է օգտագործել «կանոնավոր զորքերն ոչ միայն ահաբեկման ու զսպման, այլև ՆԱՏՕ-ի տարածքը գրավելու նպատակով»:

 

 

Նա ընդգծել է, որ նման ձգտողական գործողություններն արդեն նկատվել են Ռուսաստանի կողմից Ղրիմի զավթումից առաջ: Գեներալի խոսքով՝ խոսքն, այսպես կոչված, էսկալացիոն գերիշխանության մասին է, որին դիմել է Մոսկվան դեռևս ԽՍՀՄ-ում:

 

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ մշտական դիմակայության դարաշրջանում ՆԱՏՕ-ն պետք է ունենա արևելյան սահմանների պաշտպանության միասնական համակարգ, ինչպես նաև ադապտացվի պառակտիչ գործողություններին ու հիբրիդային պատերազմի այլ մեթոդներին, որոնք կիրառվում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում: