Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի կարկտից տուժած տնտեսություններին պետական աջակցությամբ հատկացվել է 1619 ալյումինե լանջավոր թիթեղ, որով 251 տնտեսություն հնարավորություն կունենա նորոգել անցած տարվա սեպտեմբերի սկզբին տեղացած կարկտի հետեւանքով վնասված տանիքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, հատկացվող թիթեղի մակերեսը կազմել է 6476 քառակուսի մետր:»Աջակցությունը տրամադրվել է այն բնակարանների տերերին, որոնց տանիքները տուժել են նախորդ սեպտեմբերին տեղացած կարկտից:
Կառավարության նախատեսած օգնությունը ստացել ենք ամբողջությամբ, որը վաղվանից բաշխելու ենք տնտեսություններին, եւ հետեւելու ենք, որպեսզի պետական աջակցությունը բացառապես ծառայի իր նպատակներին: Նույն աջակցության շրջանակներում նորոգվելու են նաեւ Վահանի գյուղապետարանի եւ Զոհված ազատամարտիկների տուն-թանգարանի շենքերի տանիքները»,- նշեց Գուրգեն Բալյանը:
Խոսրով Խլղաթյան