Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» (2:1) դեմ հանդիպմանը կոնֆլիկտ է ունեցել մանչեսթերյան ակումբի երկրպագուի հետ:

Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 80-րդ րոպեից հետո, երբ Նեյմարը փոխարինվել է. տեղեկացնում է Goal.com-ը: Խաղի եզրափակիչ սուլիչից հետո, Նեյմարը մոտեցել է երկրպագուին, կարճ զրույցից հետո միջամտել են անվտանգության աշխատակիցները, որից հետո ֆուտբոլիստը հեռացել է: