«Զորա» ֆոնդը, որը զբաղվում է կանանց շրջանում «Իսլամական պետության» քարոզչությամբ, ստեղծել է խոհարարական գիրք ուտեստների բաղադրատոմսերով, որոնք կարող են օգնել ջիհադիստներին մարտերի ժամանակ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ը, գրքում, մասնավորապես, ընգրկվել են բլիթների և «արմավենու գնդիկների» բաղադրատոմսեր: Երկու ուտեստների բաղադրության մեջ մտնում են ալյուր, կաթ և կարագ: Այն պետք է ուտել մարտերի ընդմիջումների ժամանակ, որից հետո խորհուրդ է տրվում խմել սուրճ կամ ջուր:

 

«Ուտեստները պարունակում են զգալի քանակությամբ կալորիա և բարձրացնում են ջիհադիստների ուժն ու կարողությունը»,- նշվել է բաղադրատոմսի նկարագրության մեջ:

 

Խոհարարական գիրքը լույս է տեսել արաբերեն:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ< i>: