Նրանում, որ նախընտրական քարոզչության ընթացքում ես ձեռքով բարեւում եմ Հայաստանի հասարակ քաղաքացիներին, արեւմտյան PR-տեխնոլոգիաներ չկան: Այդ մասին հունվարի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Դրա մեջ արեւմտյան ոչինչ չկա, դա հայկական բարեւի սովորական, նորմալ ձեւ է, թեեւ դա փորձւոմ են ներկայացնել որպես արեւմտյան PR-ի մաս: Ես քաղաքացիներին ողջունում եմ ձեռքսեղմումով, որ մարդկանց ցույց տամ, թե նախագահը կամ նախագահի թեկնածուն ռոբոտ չէ, ոչ էլ Աստծո հրեշտակ: Նախագահի թեկնածուն հասարակ մարդ է' իր թերություններով եւ առավելություններով»,- նկատել է Հովհաննիսյանը: Նրա խոսքով, հենց ժողովուրդը պետք է նախագահ ընտրի, որն իր շահերը ներկայացնելու է առաջիկա հինգ տարիներին: Իսկ դրա համար անհրաժեշտ է փետրվարի 18-ին մասնակցել քվեարկությանը: