Հոլանդիան եվրոպական երկրներին կոչ է արել բոյկոտել այս տարի Բաքվում անցկացվելիք Առաջին եվրոպական խաղերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դրա համար որպես պատճառ ցույց է տրվել Ադրբեջանում տիրող հակաժողովրդավարական վիճակը, մարդու իրավունքների կոպտորեն խախտումները, իրավապաշտպանների դեմ բռնաճնշումները եւ այլն:
Հոլանդիային զուգահեռ վերջին շրջանում Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու կոչեր հնչել են այլ եվրոպական երկրներում եւս: Որոշ քաղաքական գործիչներ գտնում են, որ Խաղերին մասնակից երկրների հավաքականների բոլոր ծախսերը վճարելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի խոստումը հենց այդ կոչերը չեզոքացնելու, Արեւմտյան երկրներին Խաղերին մասնակցելու տրամադրելու նպատակ է հետապնդում:
Հոլանդիայի բոյկոտի կոչի հետ կապված մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ այստեղ: