Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության վկան՝ ուկրաինուհի Աննա Դուրիցկայան, հայտարարել Է, որ Ուկրաինայում սպառնալիքներ Է ստանում անհայտ անձանց կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին հայտնել Է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը:

 

«Մարտի 5-ին Ուկրաինայի ՆԳ նախարարության գլխավոր վարչության Կիեւի մարզի Բելոցերկովյան քաղաքային բաժին դիմում Է ներկայացրել Աննա Դուրիցկայան, որը վկա Է ընդդիմադիր ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության փաստով: Նա հայտնել Է ծնողների բնակության վայրում գտնվելու ընթացքում անհայտ անձանց կողմից իր կյանքի դեմ ուղղված սպառնալիքի մասին: Կիեւի մարզի դատախազության հանձնարարությամբ, միլիցիայի Բելոցերկովյան քաղաքային բաժանմունքի հետաքննչական բաժինը հետաքննություն Է սկսել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 115 հոդվածի առաջին մասով նախա տեսված հանցագործության նշաններով»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Ներկայում միջոցներ են ձեռնարկվում Դուրիցկայայի պաշտպանությունն ապահովելու համար: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, մինչդատական հետաքննության ընթացքն անձնական հսկողության ներքո Է վերցրել Ուկրաինայի գլխավոր դատախազը: