Կյանքի 76-րդ տարում մահացել է բանաստեղծ, արվեստաբան Ռոմանոս Սահակյանը։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի գրողների միության վարչությունից, Ռոմանոս Սահակյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 7-ին' ժամը 18:00-ից, (Երևան, Ն. Նորքի 3-րդ զանգված, շենք 26, բնակարան 16 հասցեում), վերջին հրաժեշտը՝ մարտի 8-ին' ժամը 12:00-14:00-ն (նշված հասցեում)։

 

Ռոմանոս Սահակյանը ծնվել է 1939թ. մայիսի 5-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1972 թվականից ԵՊՀ-ում և Երևանի այլ բուհերում դասավանդել է հայ գրականություն, գեղագիտություն, հայ մշակույթի պատմություն, ոճագիտություն և այլ առարկաներ։ ՀԳՄ անդամ է 1995 թվականից: Հեղինակ է բանաստեղծական 13 գրքի, այդ թվում' «Տիեզերական համանվագ» (1997), «Երկրային ճամփորդ հավերժի ճամփին» (2001), «Գեղագիտություն» (2008), «Arc Poctica» (2009), «Արարչական սեր» (2010), նաև 2 գիտական մենագրության 7 60 գիտական հոդվածների։ 2006թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, 2009թ.-ին՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար», 2009թ.-ին՝ ԼՂՀ «Մռավի ղողանջներ» մեդալների։

 

Ռոմանոս Սահակյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների ու մտերիմների, ուսանողների և ընթերցողների սրտերում։