Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ուժեղ սմոգի պատճառով հայտարարվել է վտանգավորության բարձր՝ «դեղին» աստիճան: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը.
Օդի աղտոտվածությունն ավելի քան 100 անգամ գերազանցում է նորման:
Առավոտյան առողջության համար վնասակար փոքր կոշտ մասնիկների (PM 2,5) պարունակությունն օդում գերազանցել է 300 միկրոգրամ/խորանարդ մետրը, իսկ որոշ վայրերում ցուցանիշը նույնիսկ հասել է 390 միկրոգրամի, մինչդեռ նորման 25 միկրոգրամի սահմանում է:
Խորհուրդ է տրվել զերծ մնալ տևական ժամանակ փողոցում լինելուց: